Դեղաբույսեր
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ:
Հեմոգլոբինի հիմնական դերը թոքերից թթվածին որսալն ու դրա պակասն ունեցող կառույցներին՝ օրգաններին ու հյուսվածքներին փոխանցելն է: Իսկ իր երթուղու հակառակ ուղղությամբ հեմոգլոբինը ածխաթթու գազի տեղափոխմանն է մասնակցում: Հեմոգլոբինի աշխատանքի արդյունքում օրգանիզմն էներգիա է ստանում:
Իսկ ինչո՞ւ է նվազում արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը: Փորձենք պարզել, թե ինչ մեխանիզմով է այն առաջանում: Հեմոգլոբինն արյան կարմիր գնդիկներում երկաթի ու սպիտակուցների բարդ միացություն է, որի գոյացման համար պետք է սնունդը բավարար քանակությամբ երկաթ պարունակի ու ստամոքսում և բարակ աղիքներում նորմալ ներծծվի:
Հեմոգլոբինի մակարդակը նորմում պետք է լինի 135-160 գ/լ` տղամարդկանց և 120-140՝գ/լ՝ կանանց մոտ: Հեմոգլոբինի մակարդակն արյան մեջ կանոնավորելու համար առաջարկվում է երկաթ պարունակող մթերք օգտագործել:
Երկաթի լավ յուրացման համար պետք է նաև C վիտամին ընդունել, օրական առնվազն 80 մգ, ինչը հավասար է 250 գ բրոքոլիի, ծաղկակաղամբի կամ բրյուսելյան կաղամբի, թարմ ելակի, թուրինջի, արքայախնձորի ու նարնջի հյութի:
Ցածր հեմոգլոբինը կարելի է բարձրացնել հետևյալ մթերքների օգնությամբ.
- շիլաներ. հնդկաձավարի, հատկապես՝ կիսաեփ կամ ծլեցրած, լոբի, ոլոռ ոսպ,
- մրգերից՝ նուռ, խնձոր, տանձ, սալոր, դեղձ, արմավ, ծիրան ու սերկևիլ,
- բանջարեղեն. բազուկ, գլուխ սոխ, լոլիկ, կատոֆիլ (հատկապես` կեղևով խորոված), դդում, նեխուր, սամիթ, սպանախ, բազուկի, խատուտիկի տերևներ,
- հատապտուղներից՝ սև հաղարջ, ելակ, մորի,
- հյութերից՝ կարմիր մրգերի, նռան, բազուկի ու գազարի մզվածքներ:
Արդյունավետ միջոց է համարվում գազարը. առավոտյան՝ քաղցած ստամոքսին 100 գ քերած գազարը` թթվասերով կամ ձեթով:
Հյութերի խառնուրդներ
- Կարմիր բազուկ, գազար և սև բողկ՝ հավասար քանակությամբ. հյութը քամել ու ընդունել օրական 1-2 գդալ, մի քանի ամիս շարունակ:
- Խնձորի ու բազուկի հյութը նույնպես օգնում է հեմոգլոբինի մակարդակի կարգավորմանը, սակայն այն պետք է թարմ լինի: Պետք է ընդունել մեկական բաժակ՝ օրական 2 անգամ, 20% բազուկի, 80% խնձորի հարաբերությամբ:
Շատ լավ արդյունք է տալիս աղացած հնդկաձավարը, որը պետք է ընդունել օրական 3 անգամ, մեկական ճաշի գդալ, պարզապես` ջրով:

Կարդացեք նաև

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...


Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...


Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...


Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...


Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...


Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...


Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...


Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...


Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...


Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...


Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն